Պեկին-2022․ Աննա Շչերբակովան՝ մենասահքի օլիմպիական չեմպիոն
Ռուսաստանցի գեղասահորդուհի Աննա Շչերբակովան դարձել է Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոն գեղասահքի կանանց մենասահքում, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Մարզուհին, ըստ ծրագրերի, հավաքել է 255,95 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ալեքսանդրա Տրուսովան (251,73) ։ Երրորդը ճապոնացի Կաորի Սակամոտոն է (233,13) ։ Կարճ ծրագրում առաջին տեղ գրաված ռուսաստանցի Կամիլա Վալիևան զբաղեցրել է չորրորդ տեղը (224,09):
Վալիևան 15 տարեկան է, նա Ռուսաստանի և Եվրոպայի գործող չեմպիոնն է: Շչերբակովան 17 տարեկան է, նա աշխարհի գործող չեմպիոն է։ 17-ամյա Տրուսովան աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, նաև Եվրոպայի առաջնությունների երկու բրոնզե մեդալ է նվաճել:
Այսպիսով, Ռուսաստանի հավաքականը 2022 թվականի օլիմպիական խաղերում նվաճել է 26 մեդալ՝ հինգ ոսկե, ինը արծաթե և 12 բրոնզե։
Հարակից հրապարակումներ`
- Պեկին-2022․ Գեղասահորդուհի Վալիևան առաջատարն է Պեկինի Օլիմպիական խաղերի կարճ ծրագրում
- Պեկին-2022. Գեղասահքի Կարապետյան-Սենեկալ պարային զույգն Օլիմպիական խաղերում 18-րդն է
- Պեկին-2022․ Ֆրանսիայի գեղասահքի պարային զույգն օլիմպիական խաղերում նվաճեց չեմպիոնի տիտղոսը
- Պեկին-2022․ 16 տարվա դադարից հետո Հայաստանն այսօր մասնակից կունենա գեղասահքում
- Արբանյակից ցուցադրվել է Պեկինի Օլիմպիական խաղերի օբյեկտների գտնվելու վայրը
- Պեկին-2022․ Միքայել Միքայելյանը 61-րդն է
- Պեկին-2022. Դահուկորդներ Կատյա Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը՝ 7-րդ և 9-րդ տասնյակներում
- Պեկին 2022․ Վալիևայի դոպինգ թեստը մեդալների հանձնման արարողության տեղափոխման պատճառ է դարձել
- Պեկին 2022․ Գերմանացին դահուկավազքի մրցույթում ոսկե մեդալ է նվաճել
- Պեկին-2022. Գեղասահորդների պարգևատրումը հետաձգվել է՝ ռուս մարզիկի դոպինգ թեստի պատճառով
- Պեկին-2022. Ռուսաստանը՝ Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային չեմպիոն