«Ուրարտուն» նոր համալրում ունի
«Ուրարտուն» նոր համալրում ունի, թիմ է վերադարձել ակումբի սան Էրիկ Վարդանյանը։
Այս մասին հայտնում են ակումբից ու մանրամասնում, որ 23-ամյա կիսապաշտպանն իր առաջին քայլերը ֆուտբոլում սկսել է «Ուրարտուի» ակադեմիայում (նախկինում՝ «Բանանց»)։ 11 տարեկանում նա տեղափոխվել է իսպանական «Բարսելոնայի» ակադեմիա։ Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան Վարդանյանն սկսել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում։ Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև ռուսական «Սոչիի» կազմում, որտեղից էլ վերադարձել է հարազատ «Ուրարտու»։
Հայաստանի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստը առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2019 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Եվրո-2020-ի որակավորման փուլի Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա խաղում։