Ռոբերտ Քոչարյան. Լուկաշենկոն ասել է այն, ինչ բոլորը մտածում են մեր մասին
«Լավ եմ ճանաչում Լուկաշենկոյին, կարելի է նրան ընդունել, չընդունել, հարգել կամ չհարգել, բայց մի բան փաստ է, նա ասում է այն, ինչ մտածում է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահի՝ Հայաստանի մասին հնչեցրած հայտարարությանը, որը բուռն արձագանքի արժանացավ։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, իր համար մի քիչ անհասկանալի էր իշխանության ներկայացուցիչների արձագանքը Լուկաշենկոյի հայտարարությանը, մինչդեռ Ալիևի հայտարարությունները մնում են անարձագանք։
«Ինչո՞ւ են աքլորացել Լուկաշենկոյի պարագայում։ Իհարկե, չպետք է այդ տոնով ասեր, որոշակի կոռեկտություն պետք է պահեր, անկասկած։ Բայց մենք պետք է նաև իմանանք հետևյալը, ինքն ասել է այն, ինչ բոլորը մտածում են մեր մասին։ Եվ այսօր իշխանությունն անում է ամեն բան, որ այդ մտածելակերպն արմատավորվի։ Չեն անում ոչինչ, որ այլ պետությունների ղեկավարները սկսեն այլ կերպ մտածել մեր մասին»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՀԿ-ներ. Լուկաշենկոյի գնահատում ենք որպես Հայաստանի ինքնիշխանության դեմ տարվող բացահայտ արշավի բաղադրիչ
- Լուկաշենկոյի հայտարարության շերտերը
- Երևանում Բելառուսի դեսպանը հրավիրվել է Հայաստանի ԱԳՆ՝ Լուկաշենկոյի հայտարարություններից հետո
- Մի նույնականացրեք Հայաստանն ու Փաշինյանին. Մամիջանյանի արձագանքը՝ Լուկաշենկոյին
- Մենք ենք տեղիք տալիս, որ մեզ հետ այդպես քամահրանքով խոսեն. Ռուստամյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան