ԽՍՀՄ չեմպիոն Վարդանյանը պատմել է Մեդվեդևայի՝ Հայաստանի դրոշի տակ հանդես գալու ծրագրերի մասին
ԽՍՀՄ եռակի չեմպիոն Հասմիկ Վարդանյանը Գազետա.ռու կայքին պատմել է, թե ինչպես է մարզել ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևային մանուկ հասակում և ինչպես էր մարզուհի նախատեսում հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։
Նախ նշել է, որ Մեդվեդևան եկել էր կոնկրետ իր մոտ, քանի որ նրա մայրիկի հետ ծանոթներ էին, միասին սահել էին։
«Այն ժամանակ Ժենյան դեռ մտածում էր Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու մասին։ Բայց պարզվեց, որ հայրիկն ու մայրիկը բաժանվել են, և այդ ծրագրերը չիրականացավ»,- ասել է Վարդանյանը։
Մեդվեդևայի հայրը հայ է (Արման Բաբասյան):