Ֆեյքային քննիչ հանձնաժողովի կազմում կա մի գեներալ, որը ժամանակին բանակի գլխավոր թալանչիներից էր. Տիգրան Չոբանյան
«Ես ենթադրում եմ, որ այդ այցելության հիմնական նպատակը լինելու է Հայաստանի վրա հերթական ճնշում գործադրելու պատրվակ, որպեսզի շարունակվեն այն հակառուսական քայլերը, որն այս իշխանությունն իրականացնում է ՌԴ-ի մեջքի հետևում»,- ասուլիսում հայտնեց «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար Տիգրան Չոբանյանն՝ անդրադառնալով փետրվարի 19-22-ը Եվրանեսթի համաժողովի շրջանակներում Երևան ադրբեջանական պատվիրակության այցելության մասին ՀՀ ԱԺ-ի տարածած լուրին;
Շեշտելով, որ լավ բան չի ակնկալում այդ այցելությունից՝ բանախոսը ենթադրեց, որ բրյուսելյան պայմանավորվածություններից ակնհայտ երևում է՝ մինչև հուլիս ամիսը ՀՀ իշխանությունները պլանավորել են իշխանությունն ամբողջությամբ հանձնել թուրք-ադրբեջանական տանդեմին և Եվրանեսթի ժամանակ ադրբեջանցիների այցն այդ անցումի հերթական քայլերից մեկն է։
«Սրա հիմնական նպատակն է կարճ ժամկետում մեծ արագությամբ Հայաստանը և Անդրկովկասը դուրս բերել Ռուսաստանի ազդեցության տակից և այնտեղ ամբողջովին հաստատել Թուրքիայի ազդեցությունը»,- ասաց Տիգրան Չոբանյանը և եզրակացրեց, որ երբ պարզվի՝ Հայաստանն ամբողջովին գտնվում է Թուրքիայի ազդեցության տակ, վերջինիս գործողություններն ուղղված են լինելու Հայաստանի հայկականության դեմ, քանի որ ինքնիշխանության մասին խոսելն ավելորդ կլինի։
Նա նաև նշեց, որ արդեն բավական ժամանակ է ինչ չունենք ինքնիշխանություն և պետականություն:
Անդրադառնալով ԱԱԾ տարածած հաղորդագրությանը՝ «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատարը նկատեց, որ բացահայտված լրտեսների գործողությունները, նրանց դիրքն ու ազդեցությունն այնպիսին են եղել, որ Ադրբեջանին փոխանցած տեղեկությունները չէին կարող պատերազմում պարտության պատճառ դառնալ:
«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը 300 դոլար կվճարեր մի տեղեկատվության համար, որը կարող էր բացահայտել երկրագնդի ուղեծրում գտնվող իր ռազմական հետախուզական արբանյակի միջոցով»,-շեշտեց ազատամարտիկը և ենթադրեց, որ բացահայտման հրապարակայնացմամբ իշխանությունը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել երկու հիմնական հարցերից՝ ԱԺ-ում 44-օրյա պատերազմի պատճառներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ձևավորման փաստից և Տավուշի մարզում միջպետական ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանին փոխանցելու լուրից:
«Ֆեյքային կեղծ քննիչ հանձնաժողով է ստեղծվել, որի կազմում է մի գեներալ, որը ժամանակին բանակի գլխավոր թալանչիներից մեկն է եղել, իսկ պատերազմի ժամանակ իրեն վստահված դիրքում նույնիսկ 5 րոպե չի գտնվել»,- ասաց Չոբանյանը և վստահեցրեց, որ անձամբ է տեսել, թե ինչպես է Գագիկ Մելքոնյանը մնացել Քարվաճառի օբյկեկտներից մեկում՝ վերջինիս տիրոջ հաշվին:
Նրա խոսքով՝ հանձնաժողովում են բանակից փախածներ, զինվորականությունից գաղափար չունեցողներ և Անդրանիկ Քոչարյանը, որն անկողմնակալ չէ և հնարավոր չէ հանձնաժողովից որևէ ակնկալիք ունենալ:
Տիգրան Չոբանյանը նաև հայտնեց, որ ռուսական տելեգրամյան ալիքներիում էլ կա տեղեկություն, որ, ըստ օդում կախված լուրերի, արդեն Տավուշի միջպետական ճանապարհներից մի հատված Ադրբեջանին հանձնելու որոշում է կայացված:
Ազատամարտիկի պատմելով՝ այդ լուրն իր էջում հրապարակելուց հետո, իր հետ կապ է հաստատել մտերիմ զինվորական և հավաստիացրել, որ նման բան չկա, իսկ ինքը ընկերոջը հիշեցրել է, որ նույն սցենարն է գործել Գորիս-Կապան ճանապարհի դեպքում, երբ սկզբից այդ մասին իր տարածած լուրը հերքվել է, բայց մեկ ամիս անց այն իրականություն է դարձել:
«Կա տեղեկություն, որ Տավուշի միջպետական ճանապարհի մի հատված հանձնվելու է Ադրբեջանին և դրանով կտրվելու է մեր կապը Վրաստանի հետ, խոսքը գնում է քաղաքական որոշման մասին, ոչ թե՝ մարտական գործողությունների կամ կրակոցների»,- հայտարարեց Տիգրան Չոբանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան