«Մի վնասեք գիտությանը». Գիտաշխատողների բողոքի ակցիան Կառավարության դիմաց (լրացված)
Կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները։Գիտաշխատողներն ահազանգում են՝ համալիրի կառուցումն ավելի շատ վնաս է տալու, քան օգուտ։ Նրանք Կառավարության շենք են եկել պաստառներով, որոնց վրա կան հետևյալ գրությունները՝ «Մի վնասեք գիտությանը», «Գիտությունը ուժ է», «Չկա գիտություն, չկա ապագա», «Երկրի ապագան վտանգված է»։
«Այնտեղ ստորգետնյա ավտոկայանատեղի է լինելու՝ 200 ավտոմեքենայի համար, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան են փորելու։ Բուն շինարարության ընթացքում խափանվելու է ինստիտուտի աշխատանքը։ Կառավարությունը կարող է հետ գնել տարածքը կամ տրամադրել այլ տարածք»,-հայտարարեց ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը։
Նա նաև հայտնեց, որ դիմել են ԿԳՄՍ նախարարին։
«Կառավարությունը պետք է իր հստակ դիրքորոշումը հայտնի և հիմնովին փոխի իր դիրքորոշումը գիտության հանդեպ»,-ընդգծեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն նախատեսում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 26/1 հասցեի ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել: Ընկերությունը գույքը ձեռք է բերել է 2019 թվականի մայիսին։
Գիտական կենտրոնի աշխատակիցները պնդում են, որ Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրը վտանգի տակ է դնելու կենտրոնի գոյությունը
«Գիտական կենտրոնն ու բնակելի շենքն այդ հատվածում անհամատեղելի են։ Պատկերացրեք, եթե էքսկավատորներ աշխատեն, ինչպես ենք աշխատելու նման վիբրացիայի ու աղմուկի պայմաններում»,-հայտարարում են նրանք։
Ակցիայի մանրամասներին կարող եք հետևել News.am-ի տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գիտաշխատողներն ահազանգում են՝ համալիրի կառուցումն ավելի շատ վնաս է տալու, քան օգուտ
- ԳԱԱ. Այդ շինությունն անվերահսկելի ռիսկեր է ստեղծում իր տեսակի մեջ միակ գիտաարտադրական կենտրոնի համար
- ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մոտ լարված վիճակ է
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում