Ռուդի Գարսիա. «Բարսելոնին» հաղթելն անհնար էր»
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան «Բարսելոնի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումից (1:6) հետո շեշտել է, որ առարկություններ չունի իր ֆուտբոլիստների նկատմամբ: Ֆրանսիացի մասնագետի խոսքերով՝ կատալոնցիներին հաղթելն անհնար էր:
«Այսօրվա միակ լավ նորությունն այն է, որ «Բայերն» ու ԲԱՏԷ-ն ոչ-ոքի են խաղացել,- Գարսիայի խոսքերը մեջբերել է TMW-ն:- Մեր ճակատագիրն առաջվա պես մեր ձեռքերում է: «Բարսելոնին» հաղթելն անհնար էր: Այո, հաշիվը բացելու հնարավորություն ունեինք, սակայն, միևնույն է, պարտվելու էինք: Իմ սաներին մեղադրելու պատճառ չունեմ: Ջախջախիչ հաշվով պարտությունը ոչ մեկին էլ դուր չի գալիս, սակայն անհանգստության պատճառ չեմ տեսնում: Հիմա ուղղակի պետք է հաղթենք ԲԱՏԷ-ի հետ խաղում»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան