Կան զոհված զինծառայողների մասունքներ, որոնց նույնականացումն անհնար է, արխիվացված են. Անահիտ Ավանեսյան
«Կան զոհված զինծառայողների նույնականացված մասունքներ, մարմինները, որոնք դեռ հուղարկավորված չեն։ Կան նաև մասունքներ, անհնար է դրանց նույնականացումն իրականացնել, առանձին արխիվացված են։ Թիվ չեմ կարող հնչեցնել»,- կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ կան նույնականացված մասունքները, մարմինները, որոնք մի քանի կրկնվող հետազոտության են ենթարկվել, սակայն այս պարագայում էլ հարազատները դեռ իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու և հուղարկավորելու։
Ա. Ավանեսյանն ասաց, որ ունեցել են դժվար հետազոտվող մաասունքներ, որոնք շատ քայքայված էին, դժվար էր դրանցից ԴՆԹ առանձացնելը։
«Ավելի քան 100 մասունք ուղարկեցինք Հոլանդիա, ստացանք արդյունքները։ Այդ փուլը ևս ավարտված է։ Կարելի է ասել, որ մասունքների նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտել ենք, ներկայումս հետազոտման մեջ չունենք որևէ փորձանմուշ»,- ասաց առողջապահության նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ հակամարտության գոտում ավելի քան 1,7 հազար մարդու մասունքներ են հայտնաբերվել
- Որոնումներն այսօր արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել․ ԱՀ ԱԻՊԾ
- Նահատակված զինծառայողների դիերն ու մասունքները պարկերով նկուղում ու արևի տակ պահելու համար ոչ ոք չի պատժվի
- Դիակներից և մասունքներից վերցված 53 փորձանմուշ գտնվում է Նիդերլանդներում. «Հետք»
- Եղել է պահ, որ մենք գենետիկական նույնականացմամբ հավաքել ենք զոհված զինծառայողի մարմին. Մարինա Բաղդասարյան
- Զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավելի արագ կկազմակերպվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան