FIDE Grand Prix. Արոնյանն ու Նակամուրան այսօր թայ-բրեյքում կվիճարկեն հաղթողի կոչումը
Բեռլինում ավարտին մոտեցող FIDE Grand Prix շարքի առաջին մրցաշարի եզրափակիչում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանի (ԱՄՆ) եւ ամերիկացի Հիկարու Նակամուրան ոչ ոքի ավարտեցին նաեւ երկրորդ պարտիան՝ կատարելով 29 քայլ։ Սպիտակ ֆիգուրներով խաղում էր հայ գրոսմայստերը։
Առաջին պարտիան նախորդ օրը եւս ավարտվել էր ոչ ոքի։
Փետրվարի 17-ին տեղի կունենա թայ-բրեյքը։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Լեւոն Արոնյանը երկու պարտիայում 1,5։0,5 հաշվով հաղթել էր Կուբայի նախկին ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսին (ԱՄՆ)։
Նակամուրան դարձյալ երկու պարտիայում 1,5։0,5 հաշվով պարտության էր մատնել Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապորտին։
FIDE Grand Prix շարքն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է։ Կվիճարկվի երկու ուղեգիր։ Յուրաքանչյուր շախմատիստ կմասնակցի շարքի երեք մրցաշարից երկուսին։