ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստել․ Բորել
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում այն կներկայացվի։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ-Աֆրիկա գագաթնաժողովից առաջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք դեռ հավատում ենք դիվանագիտական գործընթացին։ Եւ մեր բոլոր ջանքերը կկենտրոնացնենք դիվանագիտական գործունեության վրա: Մյուս կողմից, մենք արդեն պատրաստել ենք պատժամիջոցների ամբողջական փաթեթը: Այն շատ կոշտ փաթեթ է»,- ասել է Բորելը և հավելել, որ հարկ եղած դեպքում այն կներկայացնի։
Նա հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ, թեև նշել է, որ այն հիմնականում կառնչվի էներգետիկ ոլորտին։
«Էներգետիկան կլինի այս փաթեթի կենտրոնում, բայց ես չեմ կարող բացահայտել ոչ դրա բովանդակությունը, ոչ էլ դրա իրագործման ճշգրիտ ժամկետները»,- պարզաբանել է Բորելը:
Նա նաև հավելել է, որ ԵՄ-ում պատժամիջոցների շուրջ տարաձայնություններ չկան։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ. Ռուսաստանի գործողությունները վտանգ են ներկայացնում եվրատլանտյան անվտանգությանը
- Զախարովան պարզաբանել է Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» մասին արշավի նպատակը
- Ռուսաստանը օրակարգից չի հանի ՆԱՏՕ-ի չընդլայնման հարցը․ Կոսաչև
- ԱՄՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանը պատրաստում է «սահմանափակ» ներխուժում իրականացնել Ուկրաինա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան