Հակոբ Ճաղարյան. Ryanair-ի մասին Տ. Ավինյանից ու թիմակիցներից որևէ մեկն ասելիք չունի՞
Ryanair ավիաընկերությունը մտադիր չէ հեռանալ Ուկրաինայից ու չվերթներ կիրականացնի այդ երկիր այնքան ժամանակ, քանի դեռ չեն սկսել մարտական գործողությունները։ «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է լոուքոսթերի ղեկավար Մայլք Օ՛Լիրին Լիսաբոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մեր պարտականությունն է աջակցել Ուկրաինայում մարդկանց այնքան, քանի դեռ չեն սկսել ռազմական գործողություններ, չեն թռել հրթիռներ»,-ասել է նա։
Լոուքոսթերի ղեկավարը նշել է, որ չվերթների դադարեցման միտք չի տեսնում, քանի որ եվրոպական իշխանությունները չեն հայտարարել թռիչքների վտանգավորության մասին։
Արձագանքելով այս հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը նշել է.
«ՀՀ-ից 5 միլիոն եվրո սուբսիդավորում ստացած ու Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում ոչ մի թռիչք դեպի ՀՀ չկատարած, ինչպես նաև պատերազմից առաջ և հետո Քովիդի պատրվակով դեպի ՀՀ թռիչքները դադարեցրած իռլանդական ավիաընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ոչ մի դեպքում չեն դադարեցնի թռիչքները դեպի Ուկրաինա (այնտեղ չեն սուբսիդավորվում և Քովիդը հաղթահարված չէ) քանի դեռ Ուկրաինան չի հրթիռակոծվում:
Երևանի շրջակայքում, ինչպես նաև ՀՀ միջազգայնորեն ամրագրված տարածքում, ոնց որ ոչ մի պատերազմական գործողություն չի իրականացվել, Քովիդով վարակման ցուցանիշներով չենք գերազանցում Ուկրաինային:
RyanAir-ով 35 եվրոյով Միլանում կոֆե խմելու խաբեության հեղինակներից, ավելի կոնկրետ` Քովիդի պարետ, ռազմագերի բանակցող, RyanAir ու WizzAir հրավիրող, ավիացիայի կարկառուն մասնագետ, ինչպես նաև սեփական ավիացիոն համակարգի ստեղծման դեմ պայքարում ջանք չխնայող քաղաքացի Տ.Ավինյանից ու թիմակիցներից` էս իրողության, ինչպես նաև ՀՀ Ազգային Հետաքրքրությունների Հիմնադրամից (ANIF) վճարված գումարի մասին որևէ մեկը որևէ ասելիք չունի՞»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան