ՄԱԿ-ը կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել
ՄԱԿ-ը մտահոգված է Ուկրաինայի արևելքում հրադադարի խախտման մասին հաղորդագրությունների մասով և կոչ է անում բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն, գրում է Ռիա Նովոստին։
«Մեզ մտահոգում է վերջին մի քանի ժամվա ընթացքում շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասին տեղեկությունները: Եթե դրանք հաստատվեն, ապա այդ խախտումները չեն կարող ավելի մեծանալ: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել», - ասել է Դի Կարլոն
«Մենք նույնիսկ չենq ուզում ընդունել Ուկրաինայում նոր հակամարտության հավանականությունը»,- ասել է Դի Կարլոն: .
Հարակից հրապարակումներ`
- Մոտալուտ ներխուժման ժամկետների մասին տեղեկություններն աշխատում են Ուկրաինայի դեմ․ Զելենսկի
- Սենատի առաջնորդները հայտարարություն են տարածել ի պաշտպանություն Ուկրաինայի
- Զախարովան պարզաբանել է Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» մասին արշավի նպատակը