Բլինքենը Նավալնիին ուղղված նոր մեղադրանքները «կասկածելի» է անվանել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ իրեն «անհանգստացնում են կասկածելի նոր մեղադրանքները» ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի դեմ, ով դատարանի առջեւ է կանգնած Մոսկվայի մերձակայքում գտնվող քրեակատարողական հիմնարկում:
Նավալնին մեղադրվում է խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ Եթե նրան մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։
«Նավալնին և նրա գործընկերները հետապնդվում են, քանի որ նրանց աշխատանքը լույս է սփռում պաշտոնական կոռուպցիայի վրա», - գրել է Բլինքենը Twitter-ում:
Նա կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել Նավալնիին «և վերջ տալ նրա կողմնակիցների հետապնդումներին ու հալածանքներին»։
Կրեմլի քննադատ Նավալնին ձերբակալվել է 2021 թվականի հունվարին և դատապարտվել ազատազրկման՝ պայմանական պատժի պահանջները խախտելու համար: Նա ամիսներ շարունակ գտնվել է Գերմանիայում իրեն թունավորելու փորձից հետո: Նրան դատապարտել են երկուսուկես տարվա ազատազրկման։
Նոր դատավարության ժամանակ մեղադրող կողմը ասաց, որ Նավալնին յուրացրել է իր Հակակոռուպցիոն հիմնադրամին նվիրաբերված գումարները:
Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքը բխում է նրանից, որ Նավալնին, իբր, վիրավորել է դատավորին նախորդ դատավարության ժամանակ։