Հայ-հունական հարաբերությունները ավանդականորեն ամուր հիմքերի վրա են գտնվում․ Նիկոս Դենդիաս
Փետրվարի 17-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Այս մասին տեղեկացնում են դեսպանությունից։
«Հունաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է դեսպանին իր առաքելությունը մեկնարկելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ։
Նիկոս Դենդիասն ասել, որ հայ-հունական հարաբերությունները ավանդականորեն ամուր հիմքերի վրա են գտնվում և միայն դրական դինամիկա պետք է ակնկալել այդ առումով։
Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է իր առաքելության հիմնական ուղղությունները։ Դեսպանը նշել է, որ առկա քաղաքական ակտիվ երկխոսությանը, ռազմական համագործակցությանը զուգահեռ լայն հնարավորություններ կան խորացնելու երկկողմ տնտեսական կապերը, գիտակրթական և մշակութային շփումները, ինչպես նաև խորհդարանական դիվանագիտությունը։
Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումների շուրջ Հայաստանի դիրքորոշումները»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին