Պուտինը կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել անօրինական միգրանտների և օրինախախտների դեմ
Անօրինական միգրանտների և Ռուսաստանի օրենքները խախտողների դեմ պետք է խիստ միջոցներ ձեռնարկվեն, ներառյալ Ռուսաստանից արտաքսումը և երկրի տարածք մուտքի արգելքը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Անօրինական միգրացիոն գործունեությունը, հանցավոր խմբավորումները, որոնք այդ անօրինական միգրացիայի վրա կառուցում են իրենց քրեական բիզնեսը՝ ձեռնարկել ամենախիստ միջոցներն այս մարդկանց նկատմամբ։
Ծայրահեղականության ցանկացած դրսևորում, օրենքի խախտում, և ապօրինի աշխատանքային գործունեությունը պետք է հիմք հանդիսանան Ռուսաստանի սահմաններից արտաքսման և ապագայում մեր երկիր մուտքի արգելքի մասին որոշումների արագ ընդունման և կատարման համար», - ասել Է Պուտինը ՆԳՆ-ի կոլեգիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան