ՍԱՏՄ. Այս տարի Հայաստան ձու չի ներկրվել
Այս տարվա ընթացքում որևէ երկրից Հայաստան ձու չի ներկրվել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ ՍԱՏՄ տրամադրած տվյալների համաձայն, 2020-ին Հայաստան է ներկրվել 10.800 հատ ձու, 2021-ին՝ 604.800 հատ։
Հիշեցնենք, որ ձվի շուկայում գնանկման հետևանքով սպառողների մոտ կասկածներ էին առաջացել, որ էժան ձու է ներկրվում Իրանից, Թուրքիայից։
Այս պահին ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում «Շիրակ» ապրանքանիշով ձու արտադրող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ ընկերությունում, որի արտադրանքն առաջինն է շուկայում սկսել էժան վաճառվել։
Այս տարվա առաջին եռամսյակում տեսչական մարմինը նախատեսում է ստուգում իրականացնել ևս վեց թռչնաբուծարանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան