«Ժողովուրդ». ՔՊ-ն մտադիր է խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրությունը մի ոտ առաջ՝ գարնանը կամ ամռան սկզբին կազմակերպել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իթիվս Հայաստանի մի շարք համայնքների՝ 2022-ին Ալավերդին էլ կխոշորացվի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ալավերդին կխոշորանա՝ ընդգրկելով նախկին Թումանյանի տարածաշրջանի համայնքները: Ըստ նախնական որոշման՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն այս տարվա աշնանն են նախանշված։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է ընտրությունը մի ոտ առաջ՝ գարնանը կամ ամռան սկզբին կազմակերպել: «Ժողովուրդ» օրաթերթը Կենտրոնական ընտրա-
կան հանձնաժողովից տեղեկացավ, որ 2022-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար առայժմ 3 օր է առանձնացվել՝ մարտի 27-ին, հունիսի 6-ին և սեպտեմբերի 25-ին: Տեղեկացանք, որ մարտի 27-ին Վեդիում նոր ընտրություններ կանցկացվեն: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից էլ հայտնեցին, որ Ալավերդիում ընտրությունները սեպտեմբերի 27-ին են նախատեսված: Ինչ վերաբերում է հավանական թեկնածուներին, ապա հիմնական ֆավորիտները նախկին ու ներկա իշխանությունների ներկայացուցիչները կլինեն: «ՀՀԿ-ն, անխոս, կունենա իր թեկնածուն, որովհետև Ալավերդիի տարածաշրջանում կուսակցությունն անգամ իշխանափոխությունից է մեծ թվով ձայներ ստացել: Թե ով կգլխավորի ցուցակը, դրա մասին խոսելը դեռ վաղ է»,- ասաց «Ժողովրդի» ՀՀԿ-ական աղբյուրը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրում», որպես համայնքապետի թեկնածու, պատգամավոր, ծնունդով ալավերդցի Արեն Մկրտչյանի անունն է շրջանառվում: «Իհարկե այլ անձանց թեկնածություն նույնպես կդիտարկվի, բայց Մկրտչյանի մասով կարծես թե դեմ կարծիքներ չկան»,- հավելեց ՔՊ-ամերձ մեր զրուցակիցը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան