«Ժողովուրդ». Գլխավոր դատախազության դատախազները ցանկանում են լքել համակարգը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազության դատախազները ցանկանում են լքել համակարգը՝ դառնալով դատավոր: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նոր ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանում աշխատանքի անցնելու համար դիմել են նաև շատ դատախազներ: Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ նշանակված Տիգրան Դավթյանը հայտ է ներկայացրել նոր ստեղծվելիք դատարան տեղափոխվելու համար:
Սակայն նա միակը չէ. ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սուրիկ Խաչատրյանը ևս ցանկություն է հայտնել գնալ նոր ստեղծվելիք դատարան: Այսքանով դատախազների ցանկը չի դադարում. առաջիկայում կներկայացնենք այլ անուններ ևս»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան