«Ժողովուրդ». Երևանի հանրային տրանսպորտի վարորդները փող աշխատելու նոր ճանապարհ են գտել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի հանրային տրանսպորտի վարորդները փող աշխատելու նոր ճանապարհ են գտել: Նրանցից շատերը նոր ավտոμուսներում ուղևորներին ասում են մանրադրամը չգցել սարքի մեջ, այլ տալ իրենց: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին են պատմել նման պատմության մեջ ընկած քաղաքացիները: Նշենք, որ նոր ավտոμուսներ ուղևորը մուտք է գործում միայն առջևի դռնից, նա պետք է վճարի ուղևորության սկզμում մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով: Ի դեպ, մինչև միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելը վճարման սարքն ընդունում է միայն 100-դրամանոց մետաղադրամ: Իսկ եթե ուղևորը վարորդին առաջարկում է 200 դրամանոց մետաղադրամ, ապա վերջինս նրան հետ է վերադարձնում 100 դրամ, իսկ մյուս 100 դրամը նա չի գցում սարքի մեջ:
Տեղեկացնենք, որ վարորդները նախորդ տարվա դեկտեմμերին μողոքում էին, քանի որ գիտեին, որ միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո հայտնվելու են խոշորացույցի տակ: Չէ՞ որ այդ սարքավորումները տեղադրելուց հետո վարորդները «սև աշխարհից» դուրս են եկել և մտել սպիտակ դաշտ, այսինքն՝ թափանցիկ են աշխատում: Պարզվում է, սակայն, այդքան էլ թափանցիկ չեն աշխատում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան