
«Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ՝ Արցախի ԱԺ առաջիկա նիստում
Փետրվարի 17-ին ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը, հայտնում են ԱՀ ԱԺ-ից։
Օրակարգում «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի /երկրորդ ընթերցում/ քննարկման հարցն էր։
Հանձնաժողովի նախագահ տեղեկացրել է, որ ԱՀ Կառավարության կողմից գրավոր առաջարկություններ չեն ներկայացվել։ Փաթեթի վերջնական տարբերակը ներկայացրել է պատգամավոր Արթուր Հարությունյանը։
Քվեարկության արդյունքներով նախագիծը դրական եզրակացությամբ 2-րդ ընթերցմամբ ներկայացվելու է փետրվարի 18-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։
Հարակից հրապարակումներ`
- Կներկայացվեն Արցախի բռնազավթված տարածքների պատմամշակութային հուշարձանների լուսանկարները
- Արցախի ԱԺ-ն միաձայն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթած տարածքների» մասին օրենքը
- «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը՝ Արցախի ԱԺ առաջիկա նիստի օրակարգում