«Փաստ». Իշխանությունները խոշորացույցի տակ են վերցրել Կուսակցություններին պատկաոնող անշարժ գույքի սեփականաշնորհման գործընթացները
«Փաստ» թերթը գրում է. «Կուսակցությունների որոշ գրասենյակներ, որպես անշարժ գույք, համարվում են տվյալ կուսակցության սեփականությունը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները հիմա էլ լծվել են հիշյալ թեմայի շուրջ ուսումնասիրություններ իրականացնելու գործին։ Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները ընդհանուր բազայից հանել են կուսակցություններին (պարզ է՝ ոչ ՔՊ-ին) պատկանող անշարժ գույքի ամբողջ ցուցակը և խոշորացույցի տակ վերցրել դրանց սեփականաշնորհման գործընթացները։
Մեզ տեղեկացրեցին, որ առանձնակի ուշադրություն են դարձվում մարզային կառույցների գրասենյակներին, ֆիքսվում է սեփականաշնորհման տարեթիվը, առանձնացվում է, թե ում օրոք և ինչ գնով է այն սեփականաշնորհվել, ուսումնասիրվում են մնացած բոլոր մանրամասները։ Ի դեպ, նշենք, որ այս ընթացքում, զուգահեռաբար, «Քաղաքացիական պայմանագիրը» մի քանի մարզերում բավական մեծ շինություններ է վարձակալել՝ մարզային գրասենյակների աշխատանքն ապահովելու նպատակով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան