Արթուր Սարգսյանը մերժել է վաղեմության կիրառումը
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում տեղի է ունենում Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ Հայաստան դաշինքի պատգամավոր՝ Արթուր Սարգսյանի և մյուսների գործով հերթական դատաքննությունը։
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը տեղեկացնում է, որ Արթուր Սարգսյանին Դատարանն առաջարկել է կիրառել վաղեմություն և գործն ավարտել։
«Սակայն Արթուր Սարգսյանը մերժեց և առաջարկեց շարունակել դատական պրոցեսը՝ համոզված լինելով, որ արդարադատությունը ի վերջո կհաղթի և հասարակությունը կիմանա սույն քրեական գործի շինծու լինելու ողջ էությունը»,-մանրամասնել է Հովսեփյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Սարգսյան. Եթե դատավոր Բախշիյանը կալանավորված է, ինչո՞ւ է ազատության մեջ Արմեն Դանիելյանը
- Արթուր Սարգսյան. Իմ դեմ ցուցմունք տված մարդը Սիսիանի քաղաքապետարանում բարձր պաշտոն է ստացել
- Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը ՔԿՀ-ից ազատ արձակվեցին
- Վարդաշեն ՔԿՀ դիմաց պատգամավորները սպասում են Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի դուրս գալուն
- Այս հետապնդումը քաղաքական է. Արթուր Սարգսյան