ԴԺՀ-ի ղեկավար Պուշիլինը հայտարարել է Ռուսաստան բնակչության զանգվածային տարհանման մասին
Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է բնակչությանը Ռուսաստան տարհանելու մասին։ Նրա տեսաուղերձը հրապարակվել է Telegram ալիքում, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Նա նշել է, որ ՌԴ իշխանությունների հետ համաձայնությամբ Ռոստովի մարզում տեղ է հատկացվել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակչությանը, իսկ սահմանային անցակետերում պայմաններ են ստեղծվել արագ անցման համար։
Պուշիլինի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը մոտ ժամանակներս տարածաշրջանում հարձակողական գործողություններ սկսելու հրաման կստանան։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մոտ ժամանակներս հրաման կտա զինվորականներին անցնել հարձակման, իրականացնել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական Հանրապետությունների տարածք ներխուժելու ծրագիրը»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին