Ղրիմի ղեկավարն աջակցություն է հայտնել Դոնբասի ժողովրդին
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ ղրիմցիներն իրենց աջակցությունն են հայտնում Դոնբասի ժողովրդին, իսկ «պատերազմներ բորբոքողները» չեն խուսափի պատասխանատվությունից, հայտնում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդավար հանրապետությունների ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը հայտարարել էին հանրապետությունների բնակիչների տարհանման մասին Ռուսաստանի Դաշնություն՝ կապված Ուկրաինայի զինված ուժերի՝ Դոնբասի հանրապետությունների տարածք ներխուժելու պլանների հետ։
«Մեր երկիրը, մեր նախագահը երբեք փորձանքի մեջ չի թողնի համաքաղաքացիներին և հայրենակիցներին: Քաղաքացիների անվտանգությունն ապահովված կլինի: Այս դժվար օրերին Ղրիմի բնակիչներն իրենց աջակցությունն են հայտնում Դոնբասի ժողովրդին: Մենք ձեզ հետ ենք, ողջ Ռուսաստանը ձեզ հետ է»,- Ակսյոնովը գրել է իր Թելեգրամի ալիքում։
Նրա խոսքով՝ Ուկրաինան արհամարհում է Մինսկյան պայմանավորվածությունների կատարումը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան Դոնբասում նման գործողություններ չի սկսել․ Դմիտրի Կուլեբա
- Դոնբասում հրետակոծությունների ինտենսիվությունն աճել է
- ԴԺՀ-ի ղեկավար Պուշիլինը հայտարարել է Ռուսաստան բնակչության զանգվածային տարհանման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան