Ռուսաստանում տարեսկզբից հեռացվել է կորոնավիրուսի մասին շուրջ 2,4 հազար ֆեյք լուր
2022 թվականի սկզբից Ռուսաստանում հեռացվել է կորոնավիրուսի մասին շուրջ 2,4 հազար ֆեյք նյութ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով «Ռոսկոմնադզոր»-ին։
Նշվում է, որ 2021 թվականին հեռացվել է 6937 նյութ։
Ըստ աղբյուրի՝ հասարակական նշանակություն ունեցող ոչ հավաստի տեղեկություններ պարունակող նյութերը արգելափակվում են դատական որոշումների կամ Ռուսաստանի Գլխավոր դատախազության պահանջների հիման վրա:
«Ընդհանուր առմամբ, 2022 թվականի սկզբից հեռացվել կամ արգելափակվել է կորոնավիրուսի մասին կեղծ 2386 նյութ, այդ թվում՝ COVID-19-ի կեղծ պատվաստումների վկայագրերի և QR կոդերի վաճառքի մասին տեղեկություններ պարունակող»,- ասվում է հաղորդագրությունում։
«Ռոսկոմնադզոր»-ի տեղեկատվության համաձայն՝ ակնհայտ ոչ հավաստի հասարակական նշանակություն ունեցող տեղեկատվության տարածումը հավաստի հաղորդագրությունների անվան տակ առաջացնում է վարչական տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ մինչև 300 հազար ռուբլի, իրավաբանական անձանց նկատմամբ՝ մինչև 5 միլիոն ռուբլի։