Իրավունք 13:25 18/02/2022 Հայաստան

Էդգար Ղազարյան. Ստացվում է, որ ՍԴ երկու դատավորներ՝ Արման Դիլանյանը և Աշոտ Խաչատրյանը որոշել են ինքնահռչակվել

ՍԴ աշխատակազմի նախկին նախագահ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.

«Իշխանազավթմանը մասնակցելու ստորագրության գինը վճարված է։

2022 թվականի փետրվարի 15-ին Սահմանադրական դատարանը կեղծ տեղեկատվություն է տարածել, ըստ որի ՍԴ փոխնախագահ է ընտրվել ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը։ Իրականում նման բան տեղի չի ունեցել, քանզի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի «ՍԴ աշխատակարգային որոշումներ» բաժնում այդ մասին որևէ որոշում չկա, չնայած այն բանին, որ այդ օրվա ամսաթվով հրապարակված են Սահմանադրական դատարանի մի շարք աշխատակարգային որոշումներ։

Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրության արդյունքների հիման վրա պետք է կայացվի Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում, ինչպես դա տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 10-ին, երբ Սահմանադրական դատարանի «ՀՀ սահմանադրական դատարանի փոխնախագահ ընտրելու մասին» թիվ ՍԴԱՈ-25 աշխատակարգային որոշմամբ ՍԴ փոխնախագահ է ընտրվել ՍԴ դատավոր Վ․Հովհաննիսյանը (Microsoft Word - Sdav-24,25,26,27,28,29 (concourt.am)):

Աշոտ Խաչատրյանի պարագայում նման որոշում չի կայացվել, հավանաբար, այն պատճառով, որ գոյություն չունի համանման որոշում նաև ՍԴ դատավոր Արման Դիլանյանին՝ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու վերաբերյալ։ Սահմանադրական դատարանի «խելոք»-ները մտածել են, որ Աշոտ Խաչատրյանի վերաբերյալ որոշում կայացնելուց կասկածի տակ կդնեն Արման Դիլանյանի ՍԴ նախագահ ընտրվելու փաստը, առանց հասկանալու, որ Արման Դիլանյանն արդեն իսկ ապօրինի է պաշտոնավարում այդ պաշտոնում, իսկ Աշոտ Խաչատրյանի պարագայում որոշում չկայացնելով, նա նույնպես չի կարող համարվել ՍԴ փոխնախագահ։

Ստացվում է, որ Սահմանադրական դատարանի երկու դատավորներ՝ Արման Դիլանյանը և Աշոտ Խաչատրյանը որոշել են ինքնահռչակվել համապատասխանաբար ՍԴ նախագահի և ՍԴ փոխնախագահի պաշտոններում։

Այդ առումով Աշոտ Խաչատրյանն ունի բավարար փորձառություն, քանզի մի անգամ արդեն հասցրել է ինքնահռչակվել ՍԴ նախագահի պաշտոնում 2020 թվականին, երբ իշխող վարչախումբը որոշել էր հակասահմանադրական և անօրինական ճանապարհով փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ՝ ապօրինաբար դադարեցնելով Սահմանադրական դատարանի օրինական ընտրված նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները։

Հարկ է նկատել, որ անգամ այդ ինքնահռչակման հարցում Աշոտ Խաչատրյանը, ակնհայտորեն գտնվելով Նիկոլ Փաշինյանի ՍԴ գործուղված  փաստաբան Վահե Գրիգորյանի ազդեցության տակ և կատարելով նրա հանձնարարությունները, ցուցաբերել է անփութություն՝ ակամայից ներքաշվելով մի գործընթացի մեջ, որի իրավական գնահատականից դժվար կարողանա մեկ օր խուսափել։ Խնդիրը կայանում է դրանում, որ իշխանությունների պահանջով Աշոտ Խաչատրյանը 2020 թվականի հունիսի 27-ին հանդիպում է ունեցել ԱԺ այդ ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում ստորագրել է մարդկությանն անհայտ ձևաչափի «Հաղորդագրություն» կոչվող մի փաստաթղթի տակ՝ իբրև «ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող»։

Անգամ առաջին անգամ գործ քննող որևէ քննիչի Աշոտ Խաչատրյանը դժվար կարողանա բացատրություն տալ, թե ով էր իրեն ասել, որ ինքը նման կարգավիճակ է ստացել և իրավասու էր ստորագրել նման փաստաթուղթ։

Ստորագրությունից հետո, հավանաբար հասկանալով քննիչի հետ առերեսվելու հեռանկարը, Աշոտ Խաչատրյանը հրաժարվել է կատարել ՍԴ նախագահի պարտականությունները (այդ տիպի ենթադրյալ հանցագործությունը նկարագրված է ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածով), սեփական նախաձեռնությամբ որոշելով նման գործառույթներ կատարել տխրահռչակ «Հաղորդագրություն»-ը ստորագրելուց մոտ մեկ ամիս անց՝ 2020 թվականի հուլիսի 20-ից։

Այնուհետև, 2020 թվականի նոյեմբերի 3-ից, երբ ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռչակման հերթը հասավ Արման Դիլանյանին, Աշոտ խաչատրյանը վերստին հրաժարվեց ՍԴ նախագահի պարտականությունները կատարելուց (Արման Դիլանյանի ՍԴ նախագահ ընտրվելու որոշման բացակայության պայմաններում)՝ վերադառնալով իրեն հարազատ դարձած ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդված նկարագրությանը։

Եթե որևէ կենսագրագիր որոշի իր ստեղծագործական աշխատանքների շտեմարանը հարստացնել Աշոտ Խաչատրյանի կենսագրության ուսումնասիրություններով, ապա հատուկ ջանքեր պիտի գործադրի իր ընթերցողներին բացատրելու համար, թե ինչ հրաշքով ու բացառիկ տաղանդով օժտված մարդը կարող էր տնտեսագետի համալսարանական և ասպիրանտական կրթությամբ հարկային ծառայության տարածքային ստորաբաժանման ղեկավար պաշտոններ զբաղեցնելուց հետո, ինչ-որ մի օր ոչ միայն դառնալ մասնագիտությամբ իրավաբան, այլև շարունակել իրավագիտության մեջ իր նվաճումները՝ ստանալով իրավագիտության դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում։ Ավելին, ՍԴ կայքում Աշոտ Խաչատրյանի կենսագրության մեջ նշված է նրա ՀՀ վաստակավոր իրավաբան լինելու մասին, որը, բացի  իր կենսագրությունից որևէ այլ  աղբյուրում, այդ թվում ՍԴ նախկին կայքում, ՀՀ Նախագահի որևէ հրամանագրում հնարավոր չեղավ գտնել։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով ՍԴ փոխնախագահի ընտրությունն անցկացվում է փոխնախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում։ Ի դեպ, օրենքով ՍԴ փոխնախագահը որևէ իմաստով չի տարբերվում ՍԴ մյուս դատավորներից, բացառությամբ այն դեպքի, երբ ՍԴ նախագահի բացակայության ժամանակ ժամանակավորապես կատարում է նրա լիազորությունները, սակայն ողջ ժամանակ ստանում է ավելի բարձր աշխատավարձ, քան Սահմանադրական դատարանի մյուս դատավորները։

Ստացվում է, որ իշխանությունները հնարավորություն են տվել Աշոտ Խաչատրյանին այս անգամ ինքնահռչակվել ՍԴ փոխնախագահի պաշտոնում, ստանալ հարկատուների հաշվին ֆինանսական փոխհատուցում այն բանի համար, որ 2020 թվականին իր վրա է վերցրել ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռչակվելու պատասխանատվությունը և օգնել Սահմանադրական դատարանում իշխանազավթման գործընթացին։

Վերջում մի փոքրիկ տեղեկանք «Բարձր դատարան»-ի մտքի մոհիկանների համար։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 170 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 61-րդ հոդված 2-րդ մասով սահմանվում է, որ իր գործունեության կազմակերպման հետ կապված հարցերով Սահմանադրական դատարանն ընդունում է աշխատակարգային որոշումներ:

Ոչ միայն վաստակավոր, այլև սովորական իրավաբանի, նույնիսկ տառաճանաչ յուրաքանչյուր մարդու համար ոչ մի ջանք չի պահանջվի, հասկանալու համար հայերեն գրված այս պարզ ձևակերպումները, համաձայն որոնց, ՍԴ նախագահի և ՍԴ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու Սահմանադրական դատարանի քվեարկության արդյունքների վրա հիմնված պետք է կայացվեն ՍԴ աշխատակարգային որոշումներ։ Դա Սահմանադրության և սահմանադրական օրենքի իմպերատիվ պահանջ է։

Քանի դեռ չկան ՍԴ աշխատակարգային որոշումներ Արման Դիլանյանին ՍԴ նախագահ ընտրելու և Աշոտ Խաչատրյանի ՍԴ փոխնախագահ ընտրելու մասին, այդ երկու գործիչների գործողությունները դեռ երկար ժամանակ մնալու են մեկ այլ իրավակարգավորման՝ ՀՀ Քրեական օրենսգրքի՝ «Իշխանությունը յուրացնելու» 300-րդ հոդվածի ձևակերպումների տիրույթում, որոնց համար նախատեսվող պատժի չափը տատանվում է 10-15 տարի ժամկետով ազատազրկման միջակայքում, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է այդ պաշտոններում պաշտոնավարման ժամկետը։

Հավանաբար, մեր ժամանակների խոշոր մտածողներից մեկը՝ «Ապագա կա» ասելով այդ ապագան նկատի ունի, որի մեջ իր հետ ներքաշել է հայրենիքը թշնամուն հանձնելու գործընթացի այլ՝ վաստակավոր և անվաստակ մասնակիցների»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}