«Մարտիրոս Սարյան և Եղիշե Չարենց մեծ բարեկամության խոսուն վկաներ»
Փետրվարի 19-ին, 20-ին, գիրք նվիրելու օրվա կապակցությամբ և Եղիշե Չարենցի 125-ամյակին ընդառաջ, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կցուցադրվեն Մ.Սարյանի անձնական գրադարանում պահպանված գրքեր՝ Ե.Չարենցի մակագրությամբ:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից հայտնում են, որ կցուցադրվեն նաև երկու մեծերի բարեկամությունը հավաստող այլ վավերագրեր, կհնչի Սարյանի ընթեցմամբ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության ձայնագրությունը:
Ցուցադրությունը կրում է «Մարտիրոս Սարյան և Եղիշե Չարենց մեծ բարեկամության խոսուն վկաներ» խորագիրը։
«Չարենցին ու Սարյանին կապել է անձնական համակրանքն ու մտերմությունը, նաև համատեղ աշխատանքը: Սարյանը Չարենցի երեք ճեպանակար է նկարել, նաև նկարազարդել է նրա «Երկիր Նաիրի» վեպի ռուսերեն հրատարակարությունը:
Չարենցի սարյանական ճեպանկարները պահվում են բանաստեղծի թանգարանում, իսկ դիմակով գեղանկարը՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:Երկու մեծերը միասին աշխատել են 1930-ականներին՝ Հայաստանի պետական հրատարակչությունում՝ Հայպետհրատում, որտեղ Եղիշե Չարենցը գեղարվեստական բաժնի վարիչ էր»,- գրում է art365.am կայքը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան