Արքայազն Հարրին կարծում է՝ Բրիտանիան վտանգավոր երկիր է
Արքայազն Հարրին ցանկանում է վերադառնալ Բրիտանիա՝ տեսնելու իր ընտանիքի անդամներին, սակայն վախենում է իր անվտանգության համար։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է The Telegraph-ը։
Միացյալ Նահանգներ տեղափոխված արքայազն Հարրիի փաստաբանները դիմել են Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությանը՝ խնդրելով վերանայել նրան ոստիկանական շուրջօրյա պաշտպանությունից զրկելու որոշումը։
Փաստաբանները նշել են, որ Սասեքսի դուքսը Միացյալ Թագավորությունում իրեն ապահով չի զգում, իսկ նա ցանկանում է տեսնել իր հարազատներին և ընկերներին։
Արքայազն ասել է, որ ԱՄՆ-ից իր անվտանգություն ապահովողները մուտք չունեն բրիտանական հետախուզություն, հետևաբար նրանք չեն կարողանա ապահովել համապատասխան անվտանգություն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան