Արցախի ԱԺ-ում ԱՀ բռնազավթված տարածքների մասին օրինագծի քննարկումն ուղիղ եթեր չհեռարձակվեց
Արցախում մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը։ Օրակարգում ընդգրկված է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին, «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև ԱԺ խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ հայտարարությունը՝ Արցախի վերածննդի օրվա կապակցոթյամբ։
Նիստին ներկա են 30 պատգամավոր, բացակա՝ 3-ը։ Քվորում կա։
Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին, «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ներկայացման համար որպես հիմնական զեկուցող է ընտրված պատգամավոր Արթուր Հարությունյանը։
Մինչ նրա խոսքը, ԱԺ նախագահը հայտարարեց, որ բոլոր 5 խմբակցությունների ղեկավարներն առաջարկել են՝ օրակարգի առաջին հարցի քննարկումը ուղիղ եթերով չհերառձակվի։
Դրանից հետո եթերն անջատվեց, միացավ օրակարգի երկրորդ հարցի քննարկման ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ՝ Արցախի ԱԺ առաջիկա նիստում
- Արցախի ԱԺ-ն միաձայն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթած տարածքների» մասին օրենքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին