Արցախի ԱԺ-ն Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ հայտարարությունն ընդունեց միաձայն
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը 30 կողմ, 0 դեմ արդյունքներով ընդունեց «ԱՀ ԱԺ հայտարարությունը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ»։
ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանն ընթերցեց հայտարարության տեքստը։ Հարցեր չհնչեցին։
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը հայտնեց, նախագծին դրական եզրակացություն են տվել, առաջարկեց այն ընդունել որոշման տեսքով։
«Հայկական Արցախի ապագան երաշխավորված է միայն ազատ ու անկախ ապրելու հեռանկարի մեջ։
Արտայակտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքն ու կարծիքը՝ ԱՀ Ազգային Ժողովը վերահստատում է իր հավատարմությւոնը 1998 թ. փետրվարի 20-ի պատմական որոշմանն ու վճռականությունը՝ պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ։