Քաղաքական 14:47 18/02/2022 Հայաստան

Թուրքերին լավ ճանաչելով, չեմ կարծում, հանկարծ փոխվել են, մոռացել են նախապայմանները. Աշոտ Մելքոնյան

Օրեր առաջ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և գիտական ու փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների՝ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան, արևելագետ-թուրքագետ, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի և ուրիշների հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Panorama.am-ը զրուցել է Աշոտ Մելքոնյանի հետ՝ ԱԳՆ-ում հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջանակի, հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի և ակնկալվող արդյունքների մասին։

Panorama.am - Պարոն Մելքոնյան, ի՞նչ նպատակ էր հետապնդում այդ հանդիպումը։

Ա. Մելքոնյան - Եղել է ճանաչողական հանդիպում։ Հայ-թուրքական բանակցային գործընթացը նոր է սկսվել, առանձնապես օրակարգում հարց չէր դրվել, տպավորությունն այնպիսին է, որ  նախապայմաններ չկան։ Մենք էլ ասել ենք, որ եթե այսօր նախապայմաններ չկան, վաղը, մյուս օրը, եթե օրակարգ գան նախապայմաններ, կնշանակի խնդիրը տանել փակուղի, անկախ նրանից՝ հայկական կողմը, թե թուրքական  կողմը կտանի փակուղի։ Իրականության մեջ պետք է հայկական կողմը նախապայմաններ դներ, որովհետև կա Հայոց ցեղասպանության խնդիր, բացի այդ՝ եթե ուզում ես մեզ հետ ուղղակի հարաբերվել, մեր հարաբերությունները չպետք է պայմանավորես  Ադրբեջանով։ Իսկ թուրքական կողմը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ինքը համաձայնեցնելու է իր բոլոր քայլեր։ Իմ պատկերացմամբ, դա ստացվում է նախապայման։ Դրա համար այս գործընթացը պետական մակարդակով շատ զգույշ պետք է տանել, որպեսզի հանկարծ չհայտնվենք թուրքական ծուղակի մեջ։

Հանդիպման ընթացքում ամեն մարդ իր կարծիքը հայտնեց՝ հաշվի առնելով նախորդ շրջանում հայ-թուրքական հաշտեցման փորձերը, Ցյուրիխյան արձանագրություններ և այլն։ Որոշակի փորձ կա, փորձեցինք հասկանալ, թե այսօրվա հարթության վրա որքանով է տեղավորվում, ինչ հեռանկար կարող է ունենալ այդ գործընթացը։

Panorama.am - Շատ է այսօր խոսվում, որ եթե դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն Թուրքիայի հետ, տարածքային խնդիրների հարցն էլ է լուծվում։

Ա. Մելքոնյան - Իմ տեսակետը հետևյալն է. դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, տարածքային ամբողջականության ճանաչումը բնավ չի նշանակում կոնկրետ սահմաններով մի երկրի ճանաչում։ Հաճախ օրինակ եմ բերում. Միացյալ թագավորությունը և  Արգենտինան տարածքային վեճ ունեն Ֆոլկլենդյան կղզիների  վերաբերյալ։ Երկու երկրի հետ էլ ունենք դիվանագիտական հարաբերություններ, բայց այդ երկրներից ոչ մեկի հետ չունենք փաստաթուղթ, որ այդ կղզիները ճանաչում ենք այս կամ այն երկրի տարածքում։ Նույնը Կուրիլյան կղզիների դեպքում. Ճապոնիայի հետ ունենք դիվանագիտական հարաբերություններ, արդյո՞ք փաստաթուղթ ենք ստորագրել, որ Կուրիլյան կղզիները ճանաչում ենք ճապոնական, կամ Ռուսաստանի հետ հարաբերվելիս ասո՞ւմ ենք ռուսական։

Կարծում եմ՝ դրանք տարբեր բաներ են։ Միջազգային իրավունքի մասնագետները դա ավելի խորությամբ կբացատրեն։ Այդ իմաստով, պետք է մեր մոտեցումը լինի՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կոնկրետ, օրինակ, Կարսի պայմանագրի վերավավերացում չընկալել, որն արդեն կոնկրետ սահմաններին է  վերաբերում։

Panorama.am - Տարիներ շարունակ ուսումնասիրելով Թուրքիայի պատմությունը՝  ի՞նչ եք կարծում, ի վերջո,  սկսված գործընթացն արդյունք կտա՞։

Ա. Մելքոնյան - Դժվարանում եմ ասել, որովհետև մենակ, ըստ երևույթին, Հայաստան-Թուրքիայով չէ պայմանավորված։ Կան նաև այլ հանգամանքներ, կա Ադրբեջան։ Օրինակ,  Ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը տեղի չունեցավ թուրքական կողմում  Ադրբեջանի բարձրացրած վայնասունի պատճառով։ Նրանք գտնում էին, որ իրենց հետ համաձայնեցված չէին, ոտնահարված էր իրենց շահերը, թեպետ այդպես չէր, բայց, ի վերջո, Թուրքիայի վրա ազդեցություն գործեց։ Հիմա նրանց հարաբերություններն ավելի սերտ են։

Դժվար է ասել, թե ինչ ճակատագիր կունենա ներկայիս գործընթացը։ Կամ՝ եթե հայկական կողմին այնպիսի պահանջներ ներկայացնեն, որոնք անընդունելի լինեն, հայկական կողմը մերժի, դա էլ կլինի գործընթացի ձախողում։

Այսօրվա դրությամբ տպավորությունս այնպիսին է, որ կողմերը նախապայմաններից չեն խոսում, որովհետև գործընթացը նոր է սկսվում, այն ունի առայժմ ճանաչողական բնույթ։

Panorama.am - Այսինքն, գործընթացի ինչ-որ կետից հնարավոր է նախապայմանների մասին խոսե՞ն։

Ա. Մելքոնյան - Ենթադրում եմ։ Թուրքերին լավ ճանաչելով, չեմ կարծում, հանկարծ թուրքերը փոխվել են, մոռացել են նախապայմանները, կամ նոր նախապայման է առաջացել, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որն ուղղակիորեն չի վերաբերում Թուրքիային, բայց իրենց շահերը ևս շոշափում են, քանի որ եթե ճանապարհը բացվի այն էլ միջանցք կոչված արտոնյալ կարգավիճակով, ինչպես իրենք են ուզում, Թուրքիան ուղղակի ելք է ունենում դեպի Ադրբեջան։ Եթե օրակարգ բերեց նման հարց, բնական է՝ դա կտանի փախուղի։ 

Panorama.am - Շնորհակալություն հարցազրույցի համար։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}