Թուրքիայի պաշտպանության նախարարը կրկին Ղրիմի կցումը Ռուսաստանին անվանել է «օկուպացիա»
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույց է ունեցել, որտեղ պատասխանել է Ուկրաինայի, Վրաստանի և Ղրիմի հետ կապված հարցերին, գրում է Էրմենիհաբերը։
Նա մասնավորապես նորից կրկնել է թուրքական թեզերը Ղրիմի վերաբերյալ, առ այն, որ Անկարան Ղրիմի կցումը Ռուսաստանին համարում է «օկուպացիա»:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Վրաստանի տարածքային ամբողջականության հարցից, նշելով, որ Անկարան չի հրաժարվի իր սկզբունքներից:
Անդրադառնալով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածությանը, Աքարը պնդել է, որ Անկարան «ամեն ինչ անում է, որ լարվածությունը նվազեցվի և կողմնակից է երկխոսության»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան