Իրանում արտադրվել է «Բարաքաթ» նոր սերնդի պատվաստանյութ
Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը հայտարարել է օմիկրոն շտամին հակազդելու համար «Բարաքաթ» նոր սերնդի պատվաստանյութի արտադրության մասին, գրում է ParsToday-ը։
Առողջապահության նախարարության հետազոտությունների փոխնախարար Յունես Փանահին ասել է, որ «Բարաքաթ» նոր սերնդի պատվաստանյութը առաջիկա շաբաթ կմտնի կլինիկական փորձարկման փուլ։
«Շաֆաֆարմադ» պատվաստանյութ արտադրող գործարանն ավելի վաղ հայտարարել էր օմիկրոնի պատվաստանյութի արտադրության և կենդանիների փորձարկումներում դրա հաջողության մասին։
«Պատվաստանյութի ուսումնասիրությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ նոր պատվաստանոյութը 100 տոկոս չեզոքացնում է օմիկրոնի շտամը և դրա անվտանգությունը կենդանիների վրա կատարված փորձարկման մասին»,- գրում է աղբյուրը։
Այս ուսումնասիրությունների զեկույցը հոդվածի տեսքով հրապարակվել է «Բիյոարքայո» կայքում
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին