Հունաստանի ափերի մոտ հրդեհվել է զբոսանավ, որում եղել է 237 մարդ
Հունաստանի ափերի մոտ՝ Հոնիական ծովում, իտալական Euroferry Olympia զբոսանավում հրդեհ է բռնկվել, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։
Նավում եղել է 237 ուղևոր և անձնակազմի ավելի քան 50 անդամ։
Զբոսանավն իրականացնում էր նավարկություն իտալական Բրինդիզիի և հունական Իգումենիցայի միջև, երբ հունական Կորֆու կղզու մոտ բռնկվել է հրդեհը։
Նավին են մոտեցել երեք պարեկային մոտորանավակներ և առափնյա պահպանության երեք քարշակներ՝ ուղևորներին տարհանելու համար:
Ըստ աղբյուրի՝ տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում, իսկ հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն։