
Չարենցը Ազգայինում. 125 ցուցանմուշ
Հայաստանի ազգային գրադարանը շարունակում է բացառիկ ցուցադրությունների շարքը։
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ միջմշակութային համագործակցության շրջանակում տեղի ունեցավ «Չարենցը Ազգայինում. 125 ցուցանմուշ» խորագրով ժամանակավոր ցուցադրություն Հայաստանի ազգային գրադարանում՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ։
Ցուցադրվեցին 125 ցուցանմուշ. 100-ը՝ գրադարանային, 25-ը՝ թանգարանային, 100 գրքեր Չարենցից, 25 անձնական իրեր Չարենցից (ինքնաշեն գրիչ, թանաքաման, բացառիկ լուսանկարներ...)։
Ցուցադրության ընթացքում հանդես եկավ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակ՝ կատարելով Հայկական ժողովրդական մանրանվագներ. «Հաբրբան», «Ալ Այլուղս»։