Եվրանեսթի նիստերին ՀՀ ընդդիմադիր պատգամավորներին դժվար աշխատանք է սպասվում. Սոս Հակոբյան
«Հայաստանում գումարվելու է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը, Հայաստանն ունի 100 ու մեկ անվտանգային խնդիր, խոցված սովերենության խնդիր և մեր վերաբերյալ հարց չի քննարկվելու»,- ասուլիսում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
Ըստ նրա, հայկական պատվիրակությունը ձախողել է։
Ս. Հակոբյանը նշեց, որ հանձնաժողովների նիստերի օրակարգը ձևավորվել է անցած տարվա ապրիլին, այսինքն 44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանն ուներ բազմաթիվ խնդիրներ՝ անվտանգային, տեղահանվածներ, տուժածներ, պատերազմի ընթացքում ահաբեկիչների, վարձկանների օգտագործում։
«Այս բոլոր խնդիրները պետք է միջազգային, հումանիտար իրավունքի տեսանկյունից միջազգային հարաբերությունների քննարկման և հետաքրքրության ծիրում գտնվեր։ Բյուրոն հավաքվել և որոշել է օրակարգը։ Ներկա է եղել նաև հայաստանյան պատվիրակության ՔՊ-ական ղեկավարը։ Սակայն չեն կարողացել այնպես անել, որ Հայաստանին վերաբերող հարց ընդգրկվի Եվրանեսթի հանձնաժողովների օրակարգում»,- ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակը։
Ս. Հակոբյանի խոսքով, ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին դժվար աշխատանք է սպասվում, քանի որ իշխանական ներկայացուցիչների վրա հույս դնելը անշնորհակալ գործ է. «Ընդդիմադիր պատգամավորները հավանաբար լինելու են միայնակ շահերի մղման տեսանկյունից, քանի որ մենակ այս ֆորմատի շրջանակներում, եթե նայենք մեկ տարվա հետագիծը, կտեսնենք, որ իշխանական ներկայացուցիչների, ՔՊ-ի վրա հույս դնել այս առումով անշնորհակալ գործ է»։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը, որոնց կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նար Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան