«Քո առաջին գիրքը». Գրքեր են նվիրել ծննդատնից դուրս գրվող նորածին Մոնթեին, ում եբայրը ծառայում է Հայկական բանակում
Փետրվարի 18-ին՝ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները «Քո առաջին գիրքը» ակցիայի շրջանակում գրքեր են նվիրել Երևանի «Էրեբունի բժշկական կենտրոն»-ի ծննդատնից դուրս գրվող նորածին Մոնթեին, ում եբայրն այս պահին ծառայում է Հայկական բանակում:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից հայտնում են, որ ծրագիրը նպատակ ունի սերմանել գրքի նկատմամբ սեր ու հոգատարություն, կարևորել ընտանեկան ընթերցանության դերն ու նշանակությունը, վաղ տարիքից ստեղծել երեխայի անձնական գրադարանը:
Գրքերի նվիրաբերման ակցիան իրականացվել է «ՋիԷՍԷՄ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների աջակցությամբ: Նվեր-փաթեթը բաղկացած էր թվով 7 երաժշտական-խոսող ու նկարազարդ գրքերից: Մայրիկին գրադարանը հանձնել է մանկական գրականության ցանկ՝ երեխաների տարիքին համապատասխան գրքեր ընտրելու հարցում օգնելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան