«Հրապարակ». Ուրցաձորի նախկին համայնքապետի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Հիշեցնենք, որ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ԺՊ նշանակվելուն պես ապօրինի որոշում ընդունեց` ընդդիմադիր համայնքապետերին ազատելով պաշտոնից: Ապա նրանց փոխարինողներ նշանակեց։
Անդրեասյանը, որ դիմադրեց ապօրինի որոշմանը, հայտնվեց իրավապահների թիրախում` նրա նկատմամբ գործ հարուցվեց «ինքնիրավչություն իրականացնելու» հոդվածով, քանի որ Անդրեասյանը հրաժարվել էր Սարգսյանի նշանակած համայնքապետին փոխանցել համայնքապետարանի կնիքը: Նրան բերման էին ենթարկել, իսկ որդու մասնակցությամբ միջադեպից հետո ազատ էին արձակել` կալանավորելով որդուն: Նրան մեղադրեցին հորը բերման ենթարկող ոստիկաններին ծեծելու մեջ։ Երեկ Անդրեասյանը մեզ հայտնեց, որ իր դեմ հարուցված գործը կարճվել է, մինչդեռ որդու կալանքը փոխելու համար ներկայացված երկրորդ միջնորդությունն են մերժել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան