«Հրապարակ». Կառավարությունը նոր շտապօգնության մեքենաներ ձեռք կբերի Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհի հաշվին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհի հաշվին ՀՀ կառավարությունը նոր շտապօգնության մեքենաներ կունենա։ Դրամաշնորհը տվել են ճապոնացիները, մեքենաների մրցույթը շահել է «Տոյոտա Երևան» ընկերությունը, որտեղ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը փայաբաժին ունի: Այս ընկերությունն է ներկրելու շտապօգնության մեքենաները, բնականաբար՝ Toyota մակնիշի, հետո դրանք տեղում համալրելու է համապատասխան կահավորանքով և տրամադրի առողջապահության նախարարությանը։
Նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով․ «Հույս ունենք, որ հունիսին պիտի ստանանք մեքենաները։ Իրենք ճապոնական Toyota-ներ են՝ հագեցված բոլոր սարքավորումներով և հարմարեցված մեր ճանապարհների համար։ Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհի շրջանակներում իրականացրել է տենդեր, որը երկար պրոցեսներ անցնելու արդյունքում գնվել է իրենց կողմից և տրամադրվում է Հայաստանի Հանրապետությանը»։ Խոսքը մոտ 39 մեքենայի մասին է՝ Toyota Hiace մոդելի, որոնք նախարարությունը բաշխելու է Երևանի և մարզերի ԲԿ-ների միջև։
Փաստորեն, ոստիկանության «Շկոդա»-ների փորձը դաս է եղել` հասկացել են, որ մեր պայմանների համար ոչ պիտանի մեքենաների ներկրումը կարող է հետո գլխացավանք դառնալ, և «Տոյոտային»` որպես մատակարար, հնարավոր չէ դուրս մղել դաշտից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան