Բայդենը հայտարարել է, որ Պուտինը որոշում է կայացրել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մասին
ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է ներխուժել Ուկրաինա, գրում է ՏԱՍՍ-ը։
Ուրբաթ օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ, ամերիկյան կողմի կարծիքով, Ռուսաստանի ղեկավարը հավանություն է տվել վերոնշյալ որոշմանը։ Ուղիղ հարցին, թե արդյոք ինքը համոզված է, որ «նախագահ Պուտինը մտադիր է ներխուժել Ուկրաինա», Բայդենը պատասխանել է՝ «այո»։
Այս կապակցությամբ ԱՄՆ վարչակազմի ղեկավարին հարցրել են, թե արդյոք դա նշանակում է, որ Վաշինգտոնը դադարեցնում է դիվանագիտական համագործակցությունը Մոսկվայի հետ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ «Ոչ»,- պատասխանել է Բայդենը։
«Քանի դեռ նա (Պուտինը) դա չանի (այսինքն՝ Ռուսաստանը չգնա Ուկրաինայի դեմ ռազմական ուժի կիրառմանը), դիվանագիտությունը միշտ կմնա որպես տարբերակ»,- ասել է Բայդենը։
Նրան խնդրել են բացատրել, թե ինչ հիմքեր կան ենթադրելու, որ Պուտինն ընդհանրապես դիտարկում է այս տարբերակը, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է. «Մենք ունենք զգալի հետախուզական հնարավորություններ»:
Հարակից հրապարակումներ`
- Ռոստովի մարզ է ժամանել Դոնբասի ավելի քան 1,1 հազար բնակիչ
- Ղրիմի ղեկավարն աջակցություն է հայտնել Դոնբասի ժողովրդին
- Ուկրաինան Դոնբասում նման գործողություններ չի սկսել․ Դմիտրի Կուլեբա
- Դոնբասում հրետակոծությունների ինտենսիվությունն աճել է
- ԴԺՀ-ի ղեկավար Պուշիլինը հայտարարել է Ռուսաստան բնակչության զանգվածային տարհանման մասին