Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովը կարող է գումարվել մի քանի ժամվա ընթացքում
ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը կարող է գումարվել մի քանի ժամվա ընթացքում, եթե քաղաքական որոշում կայացվի Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատճառով պատժամիջոցների վերաբերյալ, ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Մյունխենի անվտանգության համաժողովում, որը հեռարձակվել է ԵՄ-ի ողմից, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Եվրոպական խորհուրդը կգումարվի մի քանի ժամվա ընթացքում, եթե անհրաժեշտ լինի քաղաքական որոշում կայացնել, եթե Ռուսաստանը հարվածի կամ պատերազմ սկսի Ուկրաինայի դեմ: Նախապատրաստական աշխատանքները երկար շաբաթներ շարունակվում են»,- ասել է նա։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրելու Ռուսաստանին վերագրվող ծրագրերը կտրականապես հերքում են Մոսկվայում և անընդհատ հայտարարում են, որ ոչ մեկին չեն սպառնում, և բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ավելի շատ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկա Ռուսաստանի սահմանների մոտ տեղադրելու համար։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը որևէ պատրվակ չի ստեղծում Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտային իրավիճակի համար։
.
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը ԱՄՆ-ի քաղաքական պայքարի կենտրոնում
- ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստել․ Բորել