Զելենսկին Մյունխենում հանդիպելու է Ջոնսոնի, Շոլցի և Հարիսի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում շաբաթ օրը հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ: Այս մասին ասված Է Ուկրաինայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Երկրի ղեկավարի հանդիպումների թվում հարկ է նշել հետևյալը, որ կլինեն հանդիպումներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի, միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների և Ուկրաինայի այլ գործընկերների ու բարեկամների հետ»,-ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ հանդիպումների շրջանակներում Զելենսկին ակնկալում է հասնել «կոնկրետ պայմանավորվածությունների Ուկրաինայի կայունության ամրապնդման համար լրացուցիչ ռազմական և ֆինանսական աջակցության տրամադրման վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
- Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել
- Ռոստովի մարզ է ժամանել Դոնբասի ավելի քան 1,1 հազար բնակիչ
- Ղրիմի ղեկավարն աջակցություն է հայտնել Դոնբասի ժողովրդին
- Ուկրաինան Դոնբասում նման գործողություններ չի սկսել․ Դմիտրի Կուլեբա
- ԴԺՀ-ի ղեկավար Պուշիլինը հայտարարել է Ռուսաստան բնակչության զանգվածային տարհանման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան