ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ լրջագույն պատժամիջոցների փաթեթ է պատրաստել
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները լուրջ պատժամիջոցների փաթեթ են պատրաստում Ռուսաստանի դեմ։ Այդ մասին նա հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ ունենալիս։ Հեռարձակումն իրականացվել է համաժողովի կայքում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը շարունակում է նեղացնել երկխոսության հնարավորությունների պատուհանը՝ միաժամանակ հայտարարելով, որ պատրաստ է դրան։ Եթե ՌԴ-ն շարունակի գործել նույն կերպ, ապա մենք՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներս, լրջագույն, գործուն պատժամիջոցներ կկիրառենք Ռուսաստանի Դաշնության դեմ։ Մենք միջոցառումների փաթեթ ենք պատրաստել, դրանք կոշտ են լինելու»,- ասել է նա։
Հարիսը նշել է, որ այդ պատժամիջոցները, որոնք «պատրաստվել են դաշնակիցների կողմից, ուղղված են լինելու ռուսական ֆինանսական հաստատությունների, տնտեսության և արդյունաբերության առանցքային ոլորտների դեմ»։ Այդ միջոցները, նրա կարծիքով, լուրջ հարված կհասցնեն ռուսական տնտեսությանը։
Նա միաժամանակ ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման հենց սկզբից «ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համատեղ կոնկրետ առաջարկներ են արել Ռուսաստանին, փորձել են կառուցողական երկխոսություն վարել, նրան բանակցությունների կոչ են արել»: Ուկրաինայի ուղղությամբ Մոսկվայի գործողությունները նա բնութագրել է որպես «մեթոդաբանական աշխատանք»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովը կարող է գումարվել մի քանի ժամվա ընթացքում
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը ԱՄՆ-ի քաղաքական պայքարի կենտրոնում
- ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստել․ Բորել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան