Հայկական մարդաբանության թանգարան Թեհրանի սրտում
Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանի անվան թանգարանը 2008 թվականին է հիմնվել և հայտնի է նաև որպես հայկական մարդաբանության թանգարան։
ParsToday-ը ներկայացնելով թանգարանի պատմությունը, գրում է, որ այն ներառում է կրոնական արարողությունների համար նախատեսված սարքավորումներ, պատկերներ և տեղեկություններ Իրանի հայկական եկեղեցիների և վանքերի մասին, պատմական տարբեր ժամանակաշրջանների հայկական ավանդական կանացի հագուստներ, նշանավոր քանդակագործ Լիլիթ Տերյանի նվիրաբերած արձանները և հայ նկարիչների այլ գործեր:
Արտակ Մանուկյանը Իրանի Հայոց Եկեղեցու հոգևոր առաջնորդն էր, ով այս պաշտոնը զբաղեցրել է քառասուն տարի՝ 1960-2000 թթ-ին:
Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2008 թվականի նոյեմբերի 4-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա. Քեշիշյանի ներկայությամբ, ով պաշտոնական հյուրն էր Թեհրանում:
Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանի թանգարանը կամ Իրանահայության թանգարանը գտնվում է Ջոմհուրի փողոցում, Միրզա Քուչաք Խան փողոցում, Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան