Սերգեյ Միքայելյանը մեկնարկում է աշխարհի գավաթի խաղարկությունում
Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը մասնակցում է աշխարհի դահուկավազքի գավաթի խաղարկության առաջին փուլին: Ավանդույթի համաձայն՝ գավաթի խաղարկությունն անցկացվում է ֆինլանդական Ռուկա քաղաքում: Հայաստանն այս տարի ևս կներկայացնի Սերգեյ Միքայելյանը, ով արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում է խաղարկությանը: Այս մասին տեղեկացնում է armnoc.am-ը:
«Սերգեյի մոտ այժմ վերականգնողական շրջան է: Ամռանը նա վիրահատվեց: Ինչպես տեսնում ենք, քիչ-քիչ վերականգնվում է և մասնակցում գավաթի խաղարկությանը: Մրցաշրջանը նոր է սկսվում, և մեր ակնկալիքները մեծ չեն: Առաջնահերթ է մասնակցությունը: Առավել լավ կլինի, երբ Սերգեյը բարելավի իր վարկանշային միավորները»,- ասել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկը կտրվի նոյեմբերի 26-ին: Այն կավարտվի նոյեմբերի 29-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին