19.02.2022. Արցախում կորոնավիրուսի հետևանքով մեկ մարդ է մահացել
Արցախում անցած մեկ օրվա ընթացքում կատարվել է 269 թեստավորում, հիվանդությունը հաստատվել է 84 նարդու, այդ թվում երեխաների մոտ։ Երեկվա ընթացքում հիվանդության հետևանքով մահացել է մեկ մարդ։
Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 62 մարդ։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7605 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2467 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 27 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00, շաբաթ օրը՝ 10:00-14:00, «Արևիկ» բուժմիավորումում, «Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Հարակից հրապարակումներ`
- 18.02.2022. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 154 դեպք, մահացել է 2 քաղաքացի
- 15.02.2022. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 133 դեպք, մահացել է 2 քաղաքացի
- 12.02.2022. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 223 դեպք, մահացել է 1 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի