Զենքի արտադրության լիցենզիա` «Ֆերոն»-ին
Գործադիրն այսօրվա նիստում «Ֆերոն» ՍՊԸ-ին տրամադրեց զենքի արտադրության լիցենզիա` երեք տարի ժամկետով: Ինչպես նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, «Ֆերոն» ՍՊԸ-ն ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով իրականացնում է մարտական զենքի պահեստամասերի և համալրող մասերի մշակման, նորոգման ու արտադրության պայմանագրային աշխատանքներ:
«Այդ ամենը հաշվի առնելով՝ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարում ընկերությանը տալ զենքի արտադրության լիցենզիա»,- ասաց նա:
ՀՀ ՊՆ-ի հիմնավորման մեջ նշված է, որ որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումներն ու զարգացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան