Ադրբեջանցիները երեկ կրկին թիրախավորվել է Թաղավարդի խաղաղ բնակչությունը
Փետրվարի 18-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախավորվել ու հրազենային կրակոցներ են արձակվել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ։
Արցախի Հանրապետության դատախազությունից հայտնում են, որ կրակոցների հետևանքով արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակիչներից մեկի բնակարանի պատուհանը և թափանցել ներս։
Դեպքից անմիջապես հետո հետաքննության մարմնի աշխատակիցները մեկնել են Թաղավարդ համայնք և փաստագրել հանցագործության հետևանքներն ու ամրագրել ապացույցները։
Դեպքի մասին դատախազության կողմից հաղորդվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին, ինչպես նաև փոխանցվել են դեպքի նախնական ապացույցները։
Հարակից հրապարակումներ`
- Թաղավարդում գործող դպրոցն ուղիղ ադրբեջանական զինվորական դիրքերի թիրախի տակ է
- Ադրբեջանը ձգտում է հասնել Կարմիր շուկայի և Թաղավարդի հայաթափմանն ու ըստ այդմ՝ ՊԲ դիրքերի դուրս բերմանը. Աբրահամյան
- Ադրբեջանցիները կրակել են Կարմիր շուկայի և Թաղավարդի համայնքների բնակելի տների ուղղությամբ. Արցախի ՄԻՊ
- Թաղավարդի ուղղությամբ ադրբեջանցիների արձակած կրակոցներից վնասվել են առանձնատներ ու ավտոմեքենաներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան