Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան. Թիրախավորելով ԱՀ նախագահին՝ Ադրբեջանը թիրախավորում է ողջ արցախցիներիս
«Մեզ համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է և պիտի շարունակի իր այս նենգ, ապակառուցողական քաղաքականությունը: Պատերազմից հետո հատկապես, ո՞վ է տեսել Ադրբեջանից մի կառուցողական խոսք, ամեն ինչ արվում է, որպեսզի Արցախը, որպես հայկական վերացնի»,-ասել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից հնչեցրած սպառնալիքներին։
Թեմակալ Առաջնորդը նշել է՝ պատահական չէ գերիների բանտարկությունը, մշակութային եղեռնը և վերջապես պետական այսպես ասած, կառուցների նկատմամբ տեռորը:
«Որովհետև ի դեմս Արցախի պետության Սահմանադրությամբ հանդես է գալիս Արցախի նախագահը: Այս անգամ թշնամին թիրախավորել է Արցախի նախագահի ինստիտուտը, ինչը փաստում է, որ Արցախի պետականությունը բառիս բուն իմաստով վտանգված է: Թիրախավորելով ԱՀ նախագահին Ադրբեջանը թիրախավորում է ողջ արցախցիներիս: Ես՝ որպես արցախցի, որպես հայ, որպես հոգևորական դատապարտում եմ Ադրբեջանի ապակառուցողական որոշումները»,-մասնավորապես ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահին ձերբակալելու հնչեցրած սպառնալիքները՝ ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում. ՀԿ-ներ
- Քաղաքագետ. Եթե ադրբեջանական կողմը փորձի նման բան անել, դա նշանակելու է նոր պատերազմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան