Բռնցքամարտիկ Ալեն Դանիելյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել
Լեհական Կոլոբժեկ քաղաքում անցկացվող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջանությունում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկ Բուրակ Յուցելիին և դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Կիսաեզրափակչում հայ մարզիկի մրցակիցն ադրբեջանցի Ռուսլան Ռուստամովն է: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նոյեմբերի 25-ին հաղթանակ է տոնել նաև 52 կգ քաշային Վահե Բադալյանը, ով քառորդ եզրափակչում առավելության է հասել թուրք մարզիկի նկատմամբ և նույնպես ապահովել Եվրոպայի առաջնության առնվազն բրոնզե մեդալ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան